• +374 98 908 908
  • Երկ-Շբթ․ 10:00-19:00

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՀԱՄԱԼԻՐ

Արշակունյաց բազմաֆունկցիոնալ համալիրը նախատեսված է թվով 14 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերով, որոնք միմյանց կապվում են թվով 6 աստիճանավանդակներով, 6 բեռնատար և 6 մարդատար վերելակներով:
Նախատեսված են նաև լրացուցիչ 3 աստիճանավանդակ և 3 վերելակ՝ ստորգետնյա և հասարակակ հարկերի առանձին կապը ապահովելու համար․ բոլոր աստիճանավանդակների դռները նախատեսվում են հրդեհակայուն նյութերով։

Ստորգետնյա հարկերից յուրաքանչյուրը կազմում է 5635.7 ք.մ, ընդհանուրը՝ 11271.4 ք.մ, որից 5168.9 ք.մ տարածքում նախատեսված է 253 ավտոմեքենայի համար կայանատեղի՝ սպասարկման մակերեսներով: Ստորգետնյա ավտոկայանատեղին ունի լրացուցիչ երկու՝ ամիջապես դեպի դուրս տանող էվակուացիոն ելք, որոնցից մեկը ծառայում է նաև որպես պոմպակայան։ Ավտոմեքենաների սպասարկաման համար նախատեսված է 1 մուտք և 1 ելք: Ստորգետնյա ավտոկայանատեղին բաժանված է 4 հատվածամասի, որոնք միմյանցից առանձնացվում են հրակայուն դարպասներով։

Բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքի երեք հատվածամասերից յուրաքանչյուրի առաջին հարկում նախատեսված են 2 հիմնական մուտք՝ կահավորված թեքահարթակներով և մեկ ետնամուտք՝ հասարական սպասարկումն առանձնացնելու նպատակով: Շենքի առաջին և երկրորդ հարկերում նախատեսված են հասարակական տարածքներ, որոնց մակերեսները կազմում են. առաջին հարկում՝ 2948.3 ք.մ, երկրորդում՝ 3327.2 ք.մ, ներառյալ պատշգամբները: Ընդհանուր հասարակական տարածքները կազմում են 6275.5 քմ։
Շենքի յուրաքանչյուրի տիպարային հարկում նախատեսված են 30 բնակարան՝ 54.9 ք.մ-ից 108.4 ք.մ: Շենքն ունի 12 բնակելի հարկ՝ ընդհանուր 360 բնակարանով, որոնց գումարային մակերեսը կազմում է 29605.2 ք.մ, ներառյալ պատշգամբները, իսկ բնակարանների սպասարկման տարածքները կազմում են 3787.1 ք.մ:

Շենքի տիպարային հարկի կառուցապատման մակերեսը կազմում է 3399.6ք.մ., բոլոր բնակելի հարկերը միասին կազմում են 40795.2 ք.մ: Տեխնիկական հարկը նախատեսված է վերելակների և ինժեներական կառուցվածքների սպասարկման համար, այն բաղկացած է 6 հավասար հատվածամասերից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 304.8 ք.մ:

Բազմաբնակարան համալիրի տանիքը հարթ է, ջերմամեկուսացմաբ, ներքին ջրահեռացմամբ։ Պարփակող պատերը նախատեսված են թեթև բետոնե ծակոտկեն բլոկներով։ Արտաքինից նախատեսված են ջերմամեկուսիչ ներքնակներ՝ երեսապատված ֆիբրոցեմենտային սալերով։
Առաջին երկու հարկերի երեսապատումը իրականացվում է բազալտե սալերով, պատշգամբների ներս ընկած հատվածների համար օգտագործվում է ց/ավազե սվաղ՝ ներկված ճակատային ներկով։ Պատվիրատուի ցանկությամբ հնարավոր է երեսապատման նյութերի փոփոխություն՝ ՀՀ գործող նորմատիվային պահանջների պահպանմամբ։ Միջնորմերը նախատեսվում են իրականացնել բետոնե ծակոտկեն բլոկներից (b=100 և 200մմ հաստությամբ),հնարավոր է նաև այլ թեթև նյութերի կիրառում։

ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔ Նախատեսվում է նաև հարակից տարածքի բարեկարգում, կանաչապատում, հետիոտնային արահետների կառուցում, փողոցի և մայթի հետ ընդհանուր կապի ապահովում, 19 ավտոմեքենայի համար վերգետնյա կայանատեղի՝ 572.8 ք.մ. մակերեսով, որի տանիքը նախատեսվում է կանաչապատել և օգտագործել որպես խաղահրապարակ։

Նախատեսված է նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի գրությամբ պահանջվող Էլ. ենթակայան՝ 96.0 ք.մ. մակերեսով՝ շենքերի էլեկտրամատակարարումը ապահովելու նպատակով:
– Նախատեսվում են նոր մետաղական շինվածքների և սարքերի տեղադրում (մարզասարքեր, նստարաններ, ծածկարաններ, ցանկապատեր, աղբամաններ և այլն),
– Տարածքում կատարվում են բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ նոր ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում, տարածքից կազմակերպված ջրահեռացում, մարզական մակերեսների և սիզամարգերի, նոր աստիճանների, թեքուղիների, հենապատերի կառուցում և այլն:

Works with AZEXO page builder